կարևոր
913 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 22:13
Աշխարհ

Ուկրաինային «ռետինով ջնջում են» երկրի երեսից․ Զախարովա

Ուկրաինային «ռետինով ջնջում են» երկրի երեսից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմուտքն Ուկրաինային «ռետինով ջնջում է» երկրի երեսից։

«Ուկրաինան Արևմուտքի ձեռքին ընդամենը գործիք է՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։

Ուկրաինային այսօր պարզապես ռետինով ջնջում են երկրի երեսից՝ օգտագործելով Ռուսաստանի դեմ, որպեսզի սլավոններ չլինեն, չլինեն եղբայրական ժողովուրդներ՝ ռուսների հետ, բելառուսների հետ, մյուսների հետ, և լինի միայն հավերժ բաց մի վերք»,- «Գվարդեյսկ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։