կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 14:10
Քաղաքական

Մի վայրկյանում պլոմբը խփում են, ասում են՝ վերջ էս հիմնարկն էլ չի աշխատելու, նեոբոլշևի՞զմ ա․ Գառնիկ Դանիելյան

«Օրը ցերեկով ահաբեկում են մարդկանց, օրը ցերեկով մարդիկ, որոնք իրենց հանապազօրյա հացն են վաստակում, այսօր գործազուրկ են: Այսինքն՝ վնաս է կրում տնտեսությունը, քաղաքական դաշտը չեզոքացվում է և այս պարագայում խոսել նրա մասին, որ Հայաստանում դեմոկրատիա է, կներեք, ծիծաղելի է»,- Քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացներին։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության։

«Այս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը, այս մարդիկ Հայաստանի Հանրապետության թշնամիներն են, այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, եթե դա տեղի չունենա, ՀՀ տնտեսությունն էլ է լինելու խայտառակ վիճակի մեջ, կոնկրետ գյուղատնտեսությունը նաև այս քայլերով է ոչնչացվում․ վաղը, մյուս օրը խաղողագործները պետք է խաղող մթերեն, որտե՞ղ են մթերելու, եթե ամենամեծ մթերող հիմնարկներից մեկը փակվում է, նույնը՝ «Արարատցեմենտ»-ի դեպքում»,- հավելեց  Գառնիկ Դանիելյանը։