Միասին կարող ենք
կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 19:04
Աշխարհ

ԱՄՆ ռազմական ինքնաթիռը կարճ ժամանակով վայրէջք է կատարել Թբիլիսիում և լքել երկիրը

ԱՄՆ ռազմական ինքնաթիռը կարճ ժամանակով վայրէջք է կատարել Թբիլիսիում և լքել երկիրը

Vector News-ը հայտնում է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը կարճ ժամանակով վայրէջք է կատարել Թբիլիսիում և լքել երկիրը։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ապրիլի 1-ին ցերեկը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մոտ 30 րոպեով վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։

Ինքնաթիռը ժամանել է Գերմանիայից՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայից, և վայրէջքից անմիջապես հետո լքել է օդանավակայանը՝ շարժվելով դեպի հարավ։

Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը օդանավակայանում գտնվել է տեղական ժամանակով 15:30-ից մինչև 16:03։ Թռիչքից հետո այն հատել է Հայաստանի օդային տարածքը և շարժվել դեպի Թուրքիա, որից հետո անհետացել է ռադարներից։

Խոսքը վերաբերում է Boeing C-17 Globemaster III-ին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի (USAF) ռազմական տրանսպորտային ինքնաթիռին, որը օգտագործվում է ռազմական տեխնիկայի, անձնակազմի տեղափոխման և հումանիտար օգնության մատակարարման համար։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ նման թռիչքները հանդիսանում են սովորական ռազմական տրանսպորտային գործողությունների մաս և պարբերաբար իրականացվում են գործընկերների հետ համատեղ։

Նշվում է, որ տվյալ թռիչքի նպատակն պաշտոնապես չի բացահայտվում։

Մեդիայի տվյալներով՝ նույն ինքնաթիռը մարտի 27-ին գտնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում։