|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն ուկրաինական հակամարտության հարցում։
«Մենք այժմ ապրում ենք եվրոպացիների և ամերիկացիների միջև նոր մերձեցման մի պահ», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մակրոնն ասել է Բեռլինում E5-ի (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) առաջնորդների միջև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Միացյալ Նահանգները, Եվրոպայի հետ միասին, հայտարարեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, նրան ռազմական և էներգետիկ աջակցություն ցուցաբերելու, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու և, ընդհանուր առմամբ, իրենց եվրոպացի գործընկերների հետ նույն ճանապարհով գնալու պատրաստակամության մասին։