|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի հետ:
Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ Շվեյցարիայում բանակցում էր ԱՄՆ հետ, որի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը: Այն Վենսը, որը փետրվարին ժամանել էր Հայաստան ու Ադրբեջան: Երեւանից Բաքու թռչելուց հետո, այնտեղ նա հայտարարեց, թե առաջին պաշտոնյան է, որ անցնում է Թրամփի ուղու վրայով:
Այդ ժամանակ դեռ չէր սկսել Իրանի դեմ պատերազմը, բայց Թեհրանը արդեն հայտարարել էր՝ Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Վիլայաթիի շուրթերով, որ այդ ծրագիրը Իրանի համար անընդունելի է կտրականապես: Պատերազմի առաջին օրը ԱՄՆ սպանեց Խամենեիին, ու իրանյան ռազմա-քաղաքական ղեկավարության մի զգալի մասին: Բայց Վիլայաթին օրինակ՝ ողջ է: Կարևոր հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը, թե՞ հակառակը՝ Շվեյցարիայից հետո Ղալիբաֆն Ալիևին կարող էր հայտնել, որ Վենսը առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով»։