|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Երեկ առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: «Ազատության» փոխանցմամբ՝ փաստաբանը հայտնել է՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019-ին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել:
Երեկ դատախազությունը հաղորդեց, որ պատգամավորության թեկնածու Ծառուկյանին մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:
Ծառուկյանը երեկ Քննչականում ցուցմունք տալիս հայտնել է իր դիրքորոշումը՝ չի ընդունում մեղադրանքը, այն համարում է անհիմն: