|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 21-ին՝ ժամը 14.30-ին, Արին-Բերդի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Յուրա Ա.-ն, որը հունիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):