|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են Իրանի կողմից առաջարկված՝ հակամարտության կարգավորման 14 կետանոց ծրագիրը։ Այս մասին հայտնում է Tehran Times պարբերականը։
Թերթի տվյալներով՝ Թեհրանը Վաշինգտոնից ստացել է կարգավորման իր գրավոր առաջարկի պատասխանը։ ԱՄՆ-ն մերժել է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշման իր քաղաքականությանը, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Tehran Times-ը գրում է, որ եթե Վաշինգտոնն ընդունի Իրանի առաջարկները, Թեհրանը պատրաստ է սկսել բանակցությունների երկրորդ փուլը։
Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է ներկայացրել Պարսից ծոցում հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկների պատասխանը։ «The Wall Street Journal»-ի աղբյուրների համաձայն՝ Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչպես պնդում է Վաշինգտոնը։ Թերթը նաև նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել համաձայնվել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող 20 տարով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանն անընդունելի է անվանել։