|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցել է Հռոմի Աստվածաբանական երկխոսության ժողովին․
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ, Երեքշաբթի–Չորեքշաբթի, 12–13 Մայիս 2026, Հռոմի մէջ, Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան, Ընդհանուր Պատասխանատու Կաթողիկոսարանի Միջ-եկեղեցական եւ Միջ-կրօնական Յարաբերութիւններու, համաքարտուղարի հանգամանքով, մասնակցեցաւ Կաթոլիկ Եկեղեցի-Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներ Աստուածաբանական Պաշտօնական Երկխօսութեան Յանձնախումբի Տեղեկագիրի Խմբագրութեան Կազմի ժողովին։
Ժողովականներ ընդհանուր արժեւորումը կատարեցին այս յանձնախումբի քսան տարուան հանդիպումներուն եւ պատրաստեցին աստուածաբանական երկխօսութեան յաջորդ փուլի ուղեգիծը, որ եկեղեցիներու հոգեւոր պետերուն եւ սինոտներուն պիտի ղրկուի առ ի վաւերացում։
Չորեքշաբթի, 13 Մայիս, Ն.Ս. Լեւոն ԺԴ. Քահանայապետ ընդունեց ժողովականները եւ գնահատեց անոնց կատարած աշխատանքը»։