|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցում է Արցախի հոգեմտավոր ժառանգությանը նվիրված միջազգային համագումարին․
«Վաղը առաւօտ՝ Երեքշաբթի, 27 Մայիս 2025-ին, Զուիցերիոյ մայրաքաղաք Պեռնի մէջ բացումը պիտի կատարուի Արցախի հոգեւոր, մշակութային ու պատմական ժառանգութեանց պաշտպանութեան նուիրուած միջազգային համագումարին՝ կազմակերպուած Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին (Ե.Հ.Խ.) եւ Զուիցերիոյ Բողոքական Եկեղեցւոյ կողմէ:
Համագումարի բացման նիստին խօսք պիտի առնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս: Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը անձամբ պիտի արտասանէ իր խօսքը, իսկ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը տեսերիզի միջոցաւ պիտի յղէ իր խօսքը:
Այս ժողովին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը (Մ.Տ.Կ.Կ.) պիտի ներկայացնեն Կաթողիկոսարանիս միջ-եկեղեցական բաժանմունքի պատասխանատու Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան, Զուիցերիոյ մէջ Մ.Տ.Կ.Կ. միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի Սիմոնեան, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի ընդհանուր քարտուղարի օգնական Սեդա Խտըշեան եւ Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան»։