Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սփյուռքի տարվա» շրջանակներում իր հովվապետական այցելությունների շրջագայության շրջանակներում այսօր՝ մայիսի 9-ին ժամանել է Քուվեյթ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Yerkir.am-ին հայտնում են, որ նրան Քուվեյթի օդանավակայանում դիմավորել են Քուվեյթի եւ Շրջակայից հայոց թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Պետրոս Ծ. Վրդ. Մանուէլեանը, Քուվեյթում Լիբանանի դեսպան Ահմադ Արաֆան, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը, Ծոցի երկիրների Պապական նվիրակ Եուճին Արք. Նյուջընթը:
Հնգօրյա այցի շրջանակում նա պաշտոնական հանդիպումներ է ունենալու, այցելելու է Քուվեյթի հայկական կառույցներ, հանդիպելու եկեղեցիների առաջնորդների, ազգային մարմինների ու հարակից միությունների ներկայացուցիչների հետ։