Միասին կարող ենք
կարևոր
1147 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-05 14:30
Հասարակություն

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի, 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Ապրիլի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում՝ 6-8 աստիճանով։