Միասին կարող ենք
կարևոր
1513 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 11:40
Քաղաքական

Այս մարդու ամեն մի շունչը սուտ է․ Բենիամին Մաթևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Այս մարդու ամեն մի շունչը սուտ է․ Բենիամին Մաթևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․

«Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե «Հայաստանի նախկին ղեկավարներն են Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս», իսկ այսօր հայտարարեց, որ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս 2022 թվականի հոկտեմբերին, քանի որ Պուտինը մի քանի անգամ բանավոր (!!!) ևս դա արել էր (թեև Պուտինն այլ բան էր ասում և միշտ մատնանշում էր Ղարաբաղի կարգավիճակի որոշման կարևորությունը)։

Փաշինյանն առաջին անգամ բացահայտ սկսեց խոսել Արցախի կարգավիճակի վերաբերյալ սպասումների նշաձողի իջեցման մասին 2022 թվականի գարնանը, երբ ՌԴ-ն խնդիրներ ունեցավ Խարկովի մարզում։ Այնուհետև 2022 թվականի օգոստոսին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, իսկ արդեն սեպտեմբերին թշնամին հարձակվեց հայկական Ջերմուկի վրա։ Այս շղթայի վերջին կետը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, երբ Փաշինյանը հանձնեց հայկական Արցախը։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան անհրաժեշտ էր այն գործողությունների լեգիտիմացման համար, որոնց մասին Փաշինյանը հայտարարել էր դեռևս 2022-ի գարնանը»։