|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում կգործի երթևեկության սահմանափակում։
Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ից։
Մասնավորապես, Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով։