|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին՝ թիրախավորելով տասնյակ օբյեկտներ։ Հարվածների համար գործի են դրվել 60-ից ավելի կործանիչ։
Հարվածներն իրականացնելու համար օգտագործվել է շուրջ 120 զինամթերք, որոնք ուղղված են եղել Թեհրանի շրջանում հրթիռների արտադրության վայրերին և միջուկային հետազոտական կենտրոնին, որն, ըստ Իսրայելի բանակի, ներգրավված է Իրանի միջուկային զենքի մշակման մեջ:
ԻՊԲ-ն նաև նշում է, որ հարված է հասցրել երեք հրթիռային կայանքների, որոնք պատրաստվում էին Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։
Իրանը ևս հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Մարդկանց հրահանգվել է ապաստարաններ մտնել։
Իրանական Tasnim գործակալությունը նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածների 15-րդ ալիքն է ուղղել Իսրայելի դեմ։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ հիբրիդային հարձակման մեջ ներգրավվել են հրթիռներ և 100-ից ավելի անօդաչուներ, որոնք ուղղված են եղել Հայֆայում և Թել Ավիվում ռազմական թիրախների և ռազմական արդյունաբերության օբյեկտների դեմ։