|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Սրանք դեբի՞լ են, թե՞ դավաճան» գոյաբանական բնույթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնություն:
Հասարակության մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դավաճանություն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դավաճանների դեմ:
Իսկ մյուս մասը կարծում է, թե սրանք կատարյալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպվել են այս վիճակի հետ, տեղավորվել են իշխանական համակարգում և օգտվում են դրա բարիքներից:
Իսկ որն է՞ իրականությունը:
Եթե մինչև 2021թ.-ի հունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթեզը հիմնավորելու համար, ապա դրանից հետո դա այլևս անհնար է:
Ընտրություններից հետո՝ ստանալով «պողպատե մանդատ», նիկոլ փաշինյանն անցավ Արցախի և Հայաստանի վերաբերյալ անթաքույց թուրքամետ վարքագծի՝ բացահայտ հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թե տարածք է, այլ իրավունք, մեր խնդիրն է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անելու, սարի գլխին տարվա կեսը ձյուն է, անկլավների հարցը օրակարգում է, ու այսպես շարունակ:
Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր