կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-23 11:56
Հասարակություն

Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am

Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am

2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է, գրում է Hetq.am-ը։

2024 թվականի հունվարի 1-ից Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանման վճարները թանկացան։ Քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների։ Կենտրոնի «Ա» գոտում կարմիր գծերով առանձնացված կայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ Արաբկիրի «Բ» գոտին կապույտով գծանշվեց՝ 24 հազար տարեկան վճարով։

Քաղաքային իշխանությունը դրույքաչափերի այս փոփոխությունը հիմնավորեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։ Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չթվաց ո՛չ Երևանի բնակիչներին, ո՛չ էլ Վարչական դատարանին։ Թեև դատարանը երկու գործով նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է։ 2026-ի համար ևս դրույքաչափերը չեն փոփոխվել, վարորդները շարունակում են կայանման համար բարձր գին վճարել:

2024 թվականին ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարված ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ, որի 37%-ը՝ 752.8 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Ավելի պարզ ասած՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, 6627 վարորդ՝ 24 հազար դրամ Արաբկիրի «Բ» գոտու համար։ 

2025-ին այս գումարը 10.8%-ով պակասեց՝ հանրագումարում կազմելով 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ։ Նախորդ տարի 2699 վարորդ միանվագ 160 հազար դրամ է վճարել, 3022-ը՝ 24 հազար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։