Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքի շրջակայքում անվտանգության ուժերի կողմից հատուկ պահպանության տակ գտնվող տարածք փետրվարի մտած և գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից սպանված տղամարդը Հյուսիսային Կարոլինայի բնակիչ, 21-ամյա նկարիչ Օսթին Թաքեր Մարտինն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տղամարդը փետրվարի 22-ին փորձել է Մար-ա-Լագո կալվածքի տարածք։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա անցել է Թրամփի կալվածքի բաց դարպասներով, երբ մեկ այլ մեքենա դուրս է եկել այնտեղից:
Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի ոստիկանությունից հայտնել են, որ ներխուժողին «հրամայվել է գցել իր հետ կրած երկու իրերը»՝ բենզինով տարան և հրացանը: «Այդ պահին նա իջեցրել է բենզինի տարան և բարձրացրել որսորդական հրացանը կրակելու դիրքի վրա», - հայտնել են ոստիկանությունից։ Դրանից հետո անվտանգության ծառայության գործակալները կրակել են՝ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով: Օսթին Թաքեր Մարտինը տեղում մահացել է։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպի ժամանակ Թրամփը և նրա ընտանիքի անդամները կալվածքում չեն եղել։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին ասել է, որ խոսել է նախագահ Թրամփի հետ, նախագահն ու նրա ընտանիքի անդամներն անվտանգ են։ «Նրանք չպետք է հանդուրժեն մահափորձը մահափորձի հետևից», - հավելել է Բեսենթը։