կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-14 12:48
Քաղաքական

Սա է թուրքական մոտեցումն իր հարևան ժողովուրդների նկատմամբ․ Բորիս Մուրազի

Սա է թուրքական մոտեցումն իր հարևան ժողովուրդների նկատմամբ․ Բորիս Մուրազի

«Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող Սիրիայի բանակը օրերս մտել էր քրդական թաղամասեր, և 21-րդ դարի թուրքը բռնության է ենթարկում տանը միայնակ մնացած մանկահասակ քուրդ երեխաներին։

Սա է թուրքական մոտեցումն իր հարևան ժողովուրդների նկատմամբ։ Դու անվտանգ կարող ես լինել միայն մի դեպքում, երբ հանձնվում ես, հրաժարվում ես քո բոլոր առանձնահատկություններից, քո տեսակից։ Սա, իհարկե, չի նշանակում, որ թուրքերին չհանձնվելու այլընտրանքը նրանց վրա հարձակվելն է։ Խոսքը միայն իլուզիաներ չունենալու, թուրքերի արդեն «ուրիշ» լինելու մասին հեքիաթին չհավատալու և այս իրականությունից ելնելով լուծումներ գտնելու մասին է»։