Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ճամբարակի գազի պայթյունից փլուզված շենքի փլատակներից դուրս բերված չորրորդ զոհը մոտ 60 տարեկան տղամարդ է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Թեև նախնական տվյալներով փրկարարները փնտրում էին մայր և որդի, Ցուցուլյանի խոսքով՝ այս պահին որոնվում է ևս մեկ անհետ կորած, որը նույնպես տղամարդ է։ Տեղում աշխատող լրագրողներին տարածքի բնակիչները հայտնել են, որ որոնվողը հնարավոր է՝ տեղի թատրոնի տնօրեն Արթուր Սարգսյանն է, սակայն փրկարար ծառայության պետը հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով միայն, որ որոնվողը տղամարդ է։
Ըստ Ցուցուլյանի՝ փրկարարական աշխատանքները իրականացվում են հերթափոխով։ Այս պահին փրկարարների մի մասը սպասում է կինոլոգների (շների հետ աշխատող մասնագետների) աշխատանքների ավարտին՝ որոնվողի հնարավոր գտնվելու վայրը ավելի ճշգրիտ պարզելու նպատակով։
Կամո Ցուցուլյանը նաև հայտնել է, որ քաղաքաշինության կոմիտեն և սեյսմիկ ծառայությունը գնահատել են շենքի չփլուզված հատվածի վիճակը։ Վերջնական որոշումը՝ այն վերանորոգել թե քանդել, կընդունվի համապատասխան եզրակացությունից հետո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետևանքով կա 4 զոհ։