կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 23:22
Հասարակություն

Կապիտուլյանտ Նիկոլը կրկին կեղծեց իրականությունը. քաղաքագետ

Կապիտուլյանտ Նիկոլը կրկին կեղծեց իրականությունը. քաղաքագետ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.... Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
 
«Նախ, ի գիտություն այս թերուս անգրահետի ասեմ, որ բանակցությունները կարող են տևել 30, 40, 50 ....100 տարի և որևէ մեկը ժամկետ չի սահմանում... Հենց դա էլ կոչվում է դիվանագիտություն, որի մասին, ինչպես տեսնում ենք, սա չգիտի...
 
Երկրորդը՝ բանակցությունների արդյունքում երբեք Արցախի 70 տոկոսը չպետք է անցներ թշնամում...
 
Երրորդը՝ «5+2» կամ «Լավրովյան պլանի» համաձայն, Արցախը ստանալու էր անկախություն, քանի որ անցկացվելիք պլեբիսցիտը անցկացվելու էր 1989 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն...
 
Չորրորդը՝ Շուշին և Հադրութը ԵՐԲԵՔ չէին անցնելու Բաքվի վերահսկողության տակ և մնում էին մեր վերահսկողության տակ...
 
Հինգերորդը՝ մենք չէինք ներքաշվում պատերազմի մեջ, որի մեջ մեզ ներքաշեց ապիկար և թերուս Նիկոլը և չէինք կրում խայտառակ պարտություն...
 
Վեցերորը, մենք չէին ունենում Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, 5000 զոհ, տասը հազարից ավել վիրավոր, հարյուրավոր անհետ կորածներ և գերեվարվածներ...
 
Հիմա հասկանալի է, թե անգրագետ թերուսն ինչու՞ է հիստերիայի մեջ ընկնում և մուննաթ գալիս...
 
Նիկոլ Անհո՛ղ, վերջ տուր ստելուդ...»,- գրել է քաղաքագետը: