|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
«5 տարի առաջ այս օրը սկսեց պատերազմը: Այն չէր լինի, եթե
-Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուն պես՝ 2018-ի մայիսի 9-ից, չդներ բանակցային գործընթացի տապալման հիմքերը,
-Նիկոլ Փաշինյանը պոպուլիստաբար չհայտարարեր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»,
-չվատացներ հայ-ռուսական հարաբերությունները, ինչից շտապելու էին օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը,
-չվարկաբեկեր մեր բանակն ու զինվորականներին,
-չմերժեր հակամարտության կարգավորման առաջարկները և առաջ չքաշեր անհեթեթ «Մյունխենյան սկզբունքները»,
-2020-ի ամռանը Տավուշի մարզում տեղի ունեցած բախումները չներկայացներ որպես Սարդարապատ ու Ադրբեջանին չմղեր պատերազմի:
Նիկոլ Փաշինյանը մեր պարտության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է: Նա պարտության ու պատերազմի խորհրդանիշ է, և թող չփորձի հայ մայրերին իրեն հանցակից դարձնել»: