Փոխարժեքներ
25 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 450.39 |
RUB | ⚊ | ₽ 4.5745 |
GBP | ⚊ | £ 515.58 |
GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, որ երկրում համաներման հարց չի քննարկվում ու սա այն դեպքում, որ 7 տարի է նման պրոցես չի եղել, իսկ արդարադատության համակարգն այդպես էլ բանտերում պահման պատշաճ պայմաններ չի ապահովում, քրեակատարողական հիմնարկներն առավելապես ծանրաբեռնված են, ինչը հատկապես աշխատակազմի թերհամալրվածության պայմաններում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:
Ստեղծված իրավիճակը բերում է կալանավորվածների/դատապարտյալների համար լրացուցիչ բարդությունների, վերահսկողության թուլացման և բազմաթիվ խնդիրներ, որոնց հետևանքներն արտահայտվում են նաև կարգապահական խախտումների, ինքնավնասումների կամ ինքնասպանությունների տեսքով:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր երկրում ողջ դատաիրավական համակարգը գործում է քաղաքական հետապնդումների ուղղությամբ, իսկ իրական, վտանգավոր հանցագործները դրսում թմրանյութեր են տարածում, կողոպուտներ և սպանություններ կազմակերպում:
2 շաբաթ առաջ այս ու բազմաթիվ այլ հանգամանքների մասին նաև գործընկերս` Հայկ Մամիջանյանը, ԱԺ ամբիոնից խոսեց` շեշտելով, որ խոսքը քաղբանտարկյալների մասին չէ, այլ մարդկանց, որոնք այնպիսի հանցանք են կիրառել, որի համար որոշակի չափով ազատազրկվել են և հասարակության համար վտանգ չեն ներկայացնում»: