Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի Անթալիա քաղաքում մայիսի 15-ին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան աշ-Շեյբանիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ըստ գերատեսչության՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպումից հետո, որը կայացել է մայիսի 14-ին Սաուդյան Արաբիայում։
«Պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը պատժամիջոցների մեղմացմանը՝ Սիրիան կայունացնելու նպատակով։ Նա ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը Իսրայելի հետ խաղաղության հասնելու համար, Սիրիայում Իրանի ազդեցությանը վերջ դնելու ջանքերը, Սիրիայում անհետ կորած կամ սպանված ԱՄՆ քաղաքացիների ճակատագիրը պարզելուն և բոլոր քիմիական զենքերը վերացնելուն հանձնառությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Մարկո Ռուբիոն նաև ընդգծել է «բոլոր սիրիացիների մարդու իրավունքների պաշտպանության մեծ կարևորությունը՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից»։