Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը չհանդուրժեց հարբեցողությունն ու հակաիշխանական թեզերը, սակայն հանդուրժում է անբարոյական պահվածքը։
Վերջերս ՔՊ-ում, ասում են, մաքրման գործընթաց է իրականացվում, եւ SMS-ով մանդատներ են վայր դրվում։
Վերհիշենք՝ ովքեր լքեցին ՔՊ-ն եւ ում չներեցին կուսակցությունում:
Առաջիններից Հովիկ Աղազարյանն էր, ում մեղադրեցին խմբակցությունից արված տեղեկատվական արտահոսքի համար: Նիկոլ Փաշինյանը այս քայլերը չներեց նրան. մանդատը թողեց, բայց այնպես արեց, որ նա լքի խմբակցությունը։ Ապա խմբակցությունից հեռացրին Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ազգային ժողովում «արա» ասելու համար։ Այս միջադեպը տեղի էր ունեցել նախորդ տարի հոկտեմբերին, երբ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովն էր լսումներ կազմակերպել։
Հաջորդ «աքսորյալը» Նարեկ Զեյնալյանն էր, որը մեղադրվեց նույն միջադեպով՝ «կուռաժիտ լինել» ոչ այնքան լսելի ձեւակերպման համար, եւ չներվեց թիմի կողմից: Զեյնալյանն էլ SMS-ով լքեց խորհրդարանը։ Օրերս էլ նա մասնակցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին եւ հաղթող չճանաչվեց։
Նրանց հաջորդեց Հակոբ Ասլանյանը: Հեռացվեց ՔՊ-ից՝ նստելով Աղազարյանի կողքին:
SMS-ով մանդատազուրկ եղած 3-րդ պատգամավորը Վիլեն Գաբրիելյանն էր, որը մարտի 30-ին Գյումրու ընտրություններից հետո՝ կեսգիշերն անց, պատգամավորին ոչ հարիր վարք դրսեւորեց։ Գաբրիելյանը ալկոհոլի ազդեցության տակ հայհոյում, անբարո պահվածք էր ցուցաբերում լրագրողների եւ հավաքվածների նկատմամբ։
Հաջորդ օրն իսկ Գաբրիելյանը մանդատը վայր դրեց, իբրեւ թե նրա կամքն է եղել, սակայն արդեն գիշերը քաղաքական հրահանգը ստացել էր նախկին պատգամավորը։
Այժմ, երբ լկտի եւ անբարո վարք է դրսեւորում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ-ն անապատային լռություն է ցուցաբերում. Փաշինյանը ցույց է տալիս «պողպատյա մանդատի» մուրճը, սակայն չակերտները չի բացում եւ լուռ ընդունում է թիմի ամենաթողությունը։
Ստացվում է, որ «արա», «կուռաժիտ լինել» եւ բազում հայհոյանքներ չներվեցին, իսկ թմրամոլության գործով անցած հայհոյախոսը ներվում է»։