Փոխարժեքներ
06 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել։ Tert.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,հայտնել են ՔԿ-ից
Ըստ ՔԿ-ի` նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք` Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը, ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին Փարաքարում։ Ըստ ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության` այդ օրը պարեկները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով մի ավտոմեքենա են կանգնեցրել։ Ուղևորը դուրս է եկել մեքենայից և փախել՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը (Մկրտիչ Մկրտչյանը) նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին։ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հայտնել էր, որ Մկրտիչ Մկրտչյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։