Փոխարժեքներ
04 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հայ գերիների հարցն ի պաշտոնե պարտավոր է լիներ կառավարության ուշադրության կենտրոնում և Նիկոլ Փաշինյանի հոգածության ներքո, բայց քանի որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գերիների հարցը հետ է մղվել 6-րդ պլան, ուստի մենք այսօր ունենք իրավիճակ, որ հայ գերիները գտնվում են անօգնական վիճակում, Բաքվի բանտերում նրանք կեղեքվում են, ենթարկվում են խոշտանգումների․․․»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Դիտարկմանը, թե Կառավարությունը պնդում է, որ գերիների հարցն առաջնային պլանում է և նախաստորագրումից հետո հնարավոր է՝ վերադառնան, Թովմասյանը պատասխանեց․ «2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր գերիները մի քանի օր էլ կսպասեն, մի քանի օր էլ կներեն մեզ, հանուն Հայաստանի Հանրապետության են նստած․․․ 2021թ․-ից անցել է չորս տարի, ո՞ւր են մեր գերիները, բա չեն վերադառնում, հետևաբար Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից հերթական ստի չափաբաժնի բացթողնումը որևէ իրավական կամ փաստական հետևանք չի կարող ունենալ։ Գերիների հարցն անհանգստություն է պատճառում Նիկոլ Փաշինյանին։ Նրանք մնացել են Աստծո հույսին»,- ասաց պատգամավորը։