կարևոր
2569 դիտում, 17 ժամ առաջ - 2025-07-30 11:34
Տարածաշրջան

ՀՀ-ն՝ երկրորդ Իսրայել․ իրանական ալիքի սուր արձագանքը՝ Վահագն Խաչատուրյանին

ՀՀ-ն՝ երկրորդ Իսրայել․ իրանական ալիքի սուր արձագանքը՝ Վահագն Խաչատուրյանին

Իրանական Զիաուլ Սալեհին Telegram ալիքի շատ խիստ արձագանքը Վահագն Խաչատուրյանի հայտարարություններին:

Ալիքը գրում է։

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով տարածաշրջանային երթուղիների (Սյունիքի երթուղու կամ ՆԱՏՕ-ի լույսի միջանցքի) բացման կարևորությանը, նշել է․

«Եթե մենք կարողանանք բացել Սյունիքի դարպասը, ես նկատի ունեմ 43 կիլոմետրանոց օբյեկտը, վստահ եղեք, որ ապագան մեզ մեծ հնարավորություններ կընձեռի զարգացման առումով»։

Այս հայտարարությունները, հակառակ Իրանի հեռարձակման կորպորացիայի վերջերս արված այն պնդումներին, որ Հայաստանը դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, վկայում են Երևանի դիրքորոշման հստակ փոփոխության մասին։

Կովկասյան քաղաքականությունը միշտ հիմնված է եղել երկիմաստության և տատանումների վրա. օրինակ՝ այսօր հայտարարում ասում են «ոչ», վաղը ասում են «այո», բայց, ի վերջո, իրականացնում են իրենց հիմնական ծրագիրը։

Այս նոր դիրքորոշումը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը Զանգեզուրի միջանցքին համաձայնության գալու ճանապարհին է։ Նման պայմաններում Իրանի կողմից անփութությունը և ռազմավարական գործողությունների բացակայությունը կարող են լուրջ և տհաճ հետևանքներ ունենալ։