կարևոր
928 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 16:01
Աշխարհ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է աշխատանքը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է աշխատանքը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հեռանում է Մոսկվայից: Այս մասին դիվանագիտական ​ներկայացուցչությունը հայտնել է իր Telegram ալիքում։

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է աշխատանքը Ռուսաստանում», - ասվում է հրապարակման մեջ։

Դիվանագետը հայտնել է, որ Մոսկվայում իր առաքելությունից հետո նա կթողնի դիվանագիտական ​​ծառայությունը։

ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում հաստատել էր 2022 թ. վերջին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Նա դարձել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պատմության մեջ առաջին կինը։

Մինչ այդ Թրեյսին դեսպան էր Հայաստանում, իսկ 2014-2017 թվականներին Մոսկվայում աշխատել է որպես դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։