Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մարտի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ և տեղեկացվել, որ ԱՄՆ երեք հասարակական կազմակերպություն Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի է ճանաչվել, որովհետև դեսպանատան աջակցությամբ իրականացվում են հակառուսական ծրագրեր և նախագծեր, որոնք ուղղված են կրթական և մշակութային փոխանակումների քողի տակ «ազդեցության գործակալների» հավաքագրմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։
«Դեսպանին հանձնվել է պաշտոնական նոտա՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն այս ՀԿ-ների գործունեությանը, որը, եթե շարունակվի, կհամարվի որպես ՌԴ օրենսդրության խախտում: Բացի այդ, պանջվել է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերից հեռացնել այս ՀԿ-ների կողմից իրականացվող կրթական նախագծերի և ծրագրերի ցանկը, որոնք ուղղված են ռուսաստանյան հասարակության համար օտար արժեքների խթանմանը»,- նշել են նախարարությունից։
Հատկապես ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերը, ներառյալ դիվերսիոն գործողությունները և ապատեղեկատվության տարածումը ընտրությունների և հատուկ ռազմական գործողության համատեքստում, խստորեն և վճռականորեն կճնշվեն՝ ընդհուպ մինչև վտարումը («persona non grata»)։