կարևոր
2089 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-17 18:51
Հասարակություն

«Սա ձեր համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի». Փաշինյանը խոստովանեց` քրեական հետապնդումն իր հրահանգով է

«Սա ձեր համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի». Փաշինյանը խոստովանեց` քրեական հետապնդումն իր հրահանգով է

 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանն անդրադառնալով իշխանության՝ եկեղեցու դեմ արշավին՝ այսօր ասել է. «Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա... Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»: Այս խոսքերից հետո իշխանությունը սկսել է գործարարի դեմ արշավն ու ձեռնարկել  իրավական գործընթաց։