|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Ազգային ժողովում բարձրացրել է Լոռու մարզում չիրացված 54 միլիոն դրամի խնդիրը։ Գումարը նախատեսված էր երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային ապահովման համար, սակայն վերադարձվել է բյուջե և մինչ օրս չի հատկացվել շահառուներին։
Քաղաքացիները, ովքեր դեռ 2024 թվականի սեպտեմբերին ստացել են բնակարանի գնման վկայագրեր, դեռ չեն կարողացել օգտվել ծրագրից։ Նրանցից պահանջվել է քանդել իրենց տնակները, ինչից հետո ստիպված են եղել վարձով բնակվել՝ առանց երաշխիքի։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ խնդիրը ընթացիկ ծախսերի ոլորտում է, և եթե պետական պարտավորություն կա, այն կկատարվի պահուստային միջոցների հաշվին։
Մանրամասն՝ տեսանյութում։