|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրել է․
«Երբ մարդ հետագիծ չունի կամ նրա անցյալը սոսկ ամբողջանում է ստելով ինքնահաստատվելու և շուրջ բոլոր ատելություն տարածելու դատարկաբանությամբ, անհնար է նմանից ակնկալել ողջախոհ ու արդյունավետ քայլերի հաջորդականություն: Այդպիսինին ոչ միայն պետք է մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի և պետականության անունից խոսել…։
Ցավոք, մեզ մոտ ժողովրդի և պետականության անունից ավելի բարձրագոչ ու հպարտ արտահայտվում են նրանք, ովքեր ոչ միայն չունեն որևէ մնայուն դրական հետագիծ, այլև պետություն ստեղծելու, պաշտպանելու և այն կայացնելու ճակատագրական պահին կամ թաքստոցում էին, կամ դեռևս չծնված…։
Ճանապարհ անցած և հետագիծ ունեցող անհատների համար որքան էլ դժվար, բայց, միևնույն է՝ անպատվաբեր է նմաններին հանդուրժելը…»։