Փոխարժեքներ
20 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Շնորհավոր, Հայաստան՝ դու ունես Բագրատ Սրբազան։ Գրել է Լիդիա Մանթաշյանը։
«Այսօր ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Սրբազանի տարեդարձն է
Արդեն տասը տարի է ճանաչում եմ Սրբազանին, գործում եմ իր առաջնորդությամբ ու մի երկու բան ասեմ։
Սկզբից` չոր ինֆորմացիա.
Ես տեսել եմ, թե ինչպես է նա իրագործում ամենաանհավանական թվացող մտքերը (իր մտքին ու խոսքին մարմին է տալիս)
Սրբազանն այնքան ուժեղ ղեկավար է, որ կարող է ստեղծել կուռ համակարգ՝ ներգրավելով իրար հետ անհամատեղելի անձանց Սրբազանը կարող է ունենալ 0 դրամ, բայց միլիոնների ծրագրեր, ու կիրականացնի այդ ծրագրերը։ Անկեղծ՝ շատ եմ տեսել ու ապշել
Սրբազանը, չնայած իր պարզությանն ու մարդկանց հետ առանց բարիկադների շփվելու ֆանտաստիկ կարողությանը, մեծ հաստատություններում է կրթություն ստացել.
Ի դեպ, Կանադայում նա ստացել է կենսաբարոյագետի որակավորում (Հայաստանում 1-2 մասնագետ կան)
Բագրատ Սրբազանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, նշեմ միայն մի քանիսը.
Սրբազանը շատ լավ ճանաչում է և´ Հայաստանը, և´ Սփյուռքը, ընկալում է՝ ինչպես է պետք ամրացնել ու զարգացնել դրանք։
Սրբազանի մտքում, խոսքերում և գործերում միմիայն ԱՆԱՆՁՆԱԿԱՆ գաղափարներ են եղել ու կան։ Սրբազանը չունի ՈՉԻՆՉ անձնական։
Ինքն ապրում է հայ ժողովրդի շահի և Աստծո փառքի համար։
Վերջին մեկ տարում ամեն ինչ փորձեցին, փորձեցին Սրբազանի դեմ «կոմպրոմատ» գտնել։ Չկաաա՜
Սրբազանի մաքրամաքուր կյանքն իմ ու հազարների աչքի առջև է եղել ու կա։
Սրբազանը կաշկանդված չէ ոչ մի բանով։ Աստծո սպառազինությունը հագած պայքարում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հաստատման համար։
Իրեն առաջնորդող խոսքերն են. «Տերն է իմ լույսն ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց ես դողամ» (Սաղմոս 26.1): Այս խոսքերը նույնիսկ դաջված են Սրբազանի կառուցած Տավուշի թեմի առաջնորդարանի իր աշխատասենյակի մեծ պատուհանին:
Ես նորադարձ հավատացյալ չեմ ՀԱԵ-ում, ճանաչում եմ շատ հոգևորականների, բայց Բագրատ Սրբազանը ԵԶԱԿԻ է, ԲԱՑԱՌԻԿ է: Բացառիկ է առաջին հերթին նրանով, որ իր ԽՈՍՔԸ նաև իր կյանքով ապրում է, այն չի´ թողնում զուտ որպես գեղեցիկ խոսք: Սա ևս անում է սուրբգրային խոսքի համաձայն.«Եվ Բանը մարմին եղավ» (Հովհաննես 1.14)։
Ես խորապես հավատում եմ, որ Սրբազանի ծնունդը Տիրոջից մեծ պարգև է մեր ազգին, մեր պետությանը, մեր Եկեղեցուն:
Այսպիսին մարդուն պետք է փնտրեինք՝ գտնեինք, խնդրեինք, որ մեզ առաջնորդի։
Այսօր Սրբազանը ՀԱՆՁՆ է առել առաջնորդել մեզ
Ինձ մնում է ընդունելու այդ առաջնորդությունը, հավատալու իր առաջնորդությանը և խնդրելու՝ ՀԱՆԿԱՐԾ ՀԵՏՔԱՅԼ ՉԱՆԵՔ, ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ՝ վստահ լինելով, որ չի՛ անելու
Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով ելնում ենք պայքարի․ ԿԱ՛Մ ՀԻՄԱ, ԿԱ՛Մ ԵՐԲԵՔ…
Շնորհավոր Ձեր տարեդարձը, շատ սիրելի՛ Սրբազան»։