|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր Բաքվում արցախցի գերեվարված ղեկավարների «դատավարության» ժամանակ հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին և ցուցադրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի ձայնագրությունը (ենթադրաբար 1993 թվականի): Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեռևս 2025թ. հունվարին ադրբեջանցի բլոգերներից մեկը ակտիվորեն տարածել էր Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ տեսանյութը, որում ասվում էր, թե մինչև 1988 թվականը Հայաստանում 170 հազար ադրբեջանցի է ապրել:
Ցուցադրվել է նաև տեսագրություն, որում Բակո Սահակյանը և մյուս հրամանատարները փաստաթղթեր ու քարտեզ են քննարկում:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: