|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ագրարային համալսարանում այսօր նշվել է Բույսերի պաշտպանի օրը:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության` նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ նաև շրջել է համալսարանի շքասրահում, ծանոթացել ներկրող կազմակերպությունների կողմից ներկայացված բույսերի պաշտպանության միջոցների լայն տեսականուն։
Տարածված լուսանկարներից Yerkir.am-ը նկատեց, որ բույսերի պաշտպանության միջոցներից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա կազմակերպվել է սննդի և գինու հյուրասիրություն:
Էկոնոմիկայի փոխնախարարն ու համալսարանի ռեկտորը առնվազն պետք է տեղյակ լինեին, որ գոյություն ունի հանրապետության առողջապահության նախարարի հրաման, որով սննդի ընդունումը նախատեսվում է այդ միջոցներից անվտանգ հեռավորության վրա:
Թերևս, ագրարայինի Բույսերի պաշտպանություն մասնագիտության 1-2 ուսանողները տեսնելով այս ամենը, համալսարանում պետք է սովորեն ինչ կարելի է չանել:
Հույս ունենք, որ լուսանկարում գավաթների մեջ կարմրավուն հեղուկը գինի է, և ոչ թե բույսերի պաշտպանության միջոց: