Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Մայիսի 12-ը մեր հանրապետությունում նշվում է որպես Բույսերի պաշտպանի օր: Այս առիթով ուղերձ է հղել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը:
Դեկանն այնքան է կարևորել մասնագիտական տոնը, որ նույն ուղերձը հղել է նաև 5 օր առաջ՝ մայիսի 7-ին:
Թերևս ուշադրության չէր արժանանա դեկանի կրկնակի ուղերձը, եթե «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ ընդունելության խայտառակ ցուցանիշներ արձանագրված չլինեին վերջին տարիներին:
Այսպես, «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգ ընդունվել են՝
2021թ. – 1 ուսանող
2022թ. – 2 ուսանող
2023թ. – 2 ուսանող
2024թ. – 0 ուսանող
Իսկ այս տարի տվյալ մասնագիտություն դիմել է ընդամենը 2 դիմորդ:
Սա նույնն է, որ, օրինակ Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը մի քանի տարի չընդուներ ուսանողներ, սակայն ֆակուլտետի դեկանը, ով նաև մասնագետների պատրաստման հիմնական պատասխանատուներից է, մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ անգամ նույն տեքստով շնորհավորեր բժիշկների մասնագիտական տոնը: