կարևոր
850 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-12 13:26
Հասարակություն

Վեհափառի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ

Վեհափառի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ՝ ազատվելով Լուսարարապետի պաշտոնակատարի պարտականություններից:

Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ՝ ազատվելով ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում ստանձնած հոգևոր ծառայությունից։