Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից:
Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, բազում ընտանիքներ ընտանեկան նպաստից զրկվել են։ Սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքներ նամակներ են ստացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից,որ իրենց ընտանիքի կարիքավորության միավորը ցածր է սահմանային 28․00 միավորից, ուստի նրանք զրկվել են ընտանեկան նպաստից։
Իսկ այդ ընտանիքների կարիքավորության միավորը իջել է, որովհետև կառավարությունը որոշել 2024 թ․ հուլիսի 1-ից հետո միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում վերափաստագրված, այժմ էլ փաստագրվող, իր կազմում կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուներ ունեցող նպաստառու ընտանիքների կարիքավորության միավորը հաշվարկելիս հաշվի առնել, որ 2023 թ․ հուլիսի 1-ին կենսաթոշակների չափերն ավելացել են։ 2023-ին կենսաթոշակները մի քանի հազար դրամով բարձրացել են, այդ պատճառով կենսաթոշակառու ունեցող ընտանիքները 2024 և 2025 թվակականներին զրկվել ու զրկվում են ընտանեկան նպաստից։
Դա անում է ՔՊ-ական իշխանությունը, որը բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է բաժանում»։