կարևոր
2938 դիտում, 11 ժամ առաջ - 2025-04-27 13:40
Աշխարհ

1100 տուժած, 25 զոհ․ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին

1100 տուժած, 25 զոհ․ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ընդունեք խորին ցավակցությունս մարդկային զոհերի և մասշտաբային ավերածությունների կապակցությամբ, որոնք առաջացել են Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,- ասված է Պուտինի հեռագրում։

ՌԴ նախագահը նաև պատրաստակամություն հայտնել աջակցել աղետի հետևանքների վերացման գործում։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, ավելի քան 1100 մարդ՝ տուժել։

Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Հավելենք, որ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում։