կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 20:40
Քաղաքական

Սերժ Սարգսյանը ցավակցել է Իրանի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առեւտրային շենքում բռնկված հրդեհի եւ փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնվեր փրկարարներ եւ հրշեջներ:

«Վստահ եմ, որ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարելու աղետի հետեւանքները։ Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: