կարևոր
1549 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-04-24 14:59
Հասարակություն

Փաշինյանն ասում է, իրական Հայաստանն այն է, որը ենթարկվում է Թուրքիային. Ավետիք Չալաբյան

«Մեր այստեղ գտնվելը վերահաստատում է եւ մեր կամքը, և վճռականությունը՝ հասնելու ոչ միայն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլեւ նրա համատարած, համապարփակ դատապարտմանը եւ արդարության վերականգնմանը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ այսօրվա իրողության պայմաններում Հայոց ցեղասպանությունը հավելյալ արդիականություն է ստացել, որովհետեւ երկու տարի առաջ տեսանք այդ ցեղասպանության իրական շարունակությունն Արցախում։ Նույն ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ Արցախի բռնազավթում եւ բնիկ հայ բնակչության համատարած տեղահանություն։ «Բայց Արցախի հարցը փակված չէ, ինչպես փակված չէ Ցեղասպանության հարցը, և մենք այստեղ ենք՝ վերահաստատելու մեր վճռականությունը, որ պայքարը շարունակվում է՝ արդարության հաստատման եւ մեր իրավունքների վերականգնման համար։ Այս իրավունքների համար պայքարը վերացական չէ, ամբողջ աշխարհում է տեղի ունենում, տասնամյակներով բազմաթիվ հայեր, հայկական կազմակերպություններ, մեզ համակրող օտարներ այդ պայքարի մեջ են։ Սա հսկայական գործընթաց է, որի մաս ենք կազմում մենք և որը շարունակելու ենք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նախագիծ էինք դրել շրջանառության մեջ, որն ուներ երկու կետ։ Մեկը քրեականացում էր նախատեսում Արցախի անկախությունից հրաժարվելու համար, մյուսը՝ քրեականացում էր նախատեսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ Այս երկու կետն էլ անում է գործող իշխանությունը, եւ ես ուզում եմ համոզմունքս հայտնել, որ վաղ թե ուշ այդ գործողությունները կքրեականացվեն, եւ բոլոր նրանք, ովքեր այդ գործողություններն իրականացրել ենք, քրեական պատժի կենթարկվեն»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում