|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղում անցած գիշեր կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Խնածախի բնակիչներից մեկը մեկը NEWS.am-ին պատմեց, որ վերջին շրջանում կրակոցներն ավելի ինտենսիվ են եւ ավելի հաճախակի։
«Օրեր են եղել, երբ գիշերվա ընթացքում ադրբեջանցիները տարբեր ինտենսիվությամբ մինչեւ 5 անգամ կրակել են»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ–ն Ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Աղբյուրը՝ NEWS.am