կարևոր
3076 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-08 20:48
Հասարակություն

Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չի կարող նշանակվել․ Մելիքյան

Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չի կարող նշանակվել․ Մելիքյան

Ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն արդարացվեց, իսկ խուլիգանության հոդվածով (մեղմ հոդված)՝ ճանաչվեց մեղավոր։ Դա նշանակում է, որ Սամվելի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։

Այնուհանդերձ, խուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Իմ և գործընկերներիս անունից շնորհակալություն եմ հայտնում նիստերը լուսաբանող լրագրողներին, իրավապաշտպաններին, հանրային մյուս դերակատարներին, տարբեր եղանակներով (սկսած գրավի գումարի հավաքելուն մասնակցելուց մինչև սոցցանցային անդրադարձներ կատարելը, դատական նիստերին ներկա լինելը) Սամվելին աջակցած քաղաքացիներին»,- գրել է նա։