կարևոր
4342 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-08 17:22
Իրավական

Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրшվորած Սամվել Վարդանյանին

Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրшվորած Սամվել Վարդանյանին

Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին։ Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ իր կողմից կատարվածը հանցանք չի համարում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 

Դատարանը հրապարակեց մեղադրական վերդիկտ, և, նկատի ունենալով, որ կողմերը պատրաստ չէին ելույթներով հանդես գալ, դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ին:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ․ ապրիլի 15-ն։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։ Դեպքի մասին հանրայնացումից կարճ ժամանակ անց իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններ եղան՝ երիտասարդին պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչից հետո երիտասարդը ձերբակակվեց՝ խուլիգանության կասկածանքով։ Պարզվել է, որ Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել էր, ապա՝ վերցվել տնային կալանքի։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի ՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։

Նկատենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այս գործով դեռևս որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում։