|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ Արցախյան շարժման մասին արված հայտարարությանը։
«Հիշեք. նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին:
Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ավելի վաղ ասել էր՝ «կա'մ ժողովուրդը շարունակում է «Ղարաբաղյան շարժումը», կա'մ գնում ենք «իրական Հայաստանի» գաղափարով»։