Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մարտի 25-ին կյանքի 88-րդ տարում մահացել է ջավախահայ մանկավարժ, պատմաբան Արտյուշ Սանոսյանը:
Արտյուշ Սանոսյանը ծնվել է 1937 թ. Ջավախքում՝ Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Սաթխա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1955 թվականին։ 1961 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։
1961 թվականից սկսած 28 տարի Ջավախքում կատարել է մանկավարժական աշխատանք։ Սաթխա գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է պատմության դասատու, կազմակերպիչ, ուսմասվար և տնօրեն (Սաթխայի և Օրոջալարի միջնակարգ դպրոցներ)։
Մանկավարժական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվել է պատմագիտությամբ, հնագիտությամբ։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 1996 թվականի հոկտեմբերի 25-ին պաշտպանել է ատենախոսություն «Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Արտյուշ Սանոսյանն իր գիտական հետաքրքրությունների շրջանակում հրատարակել է մի քանի գրքեր.
1. Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թ. ինքնապաշտպանությունը, Երևան, 1992:
2. …նաև Սպիտակ Եղեռն, Երևան, 2001
3. …еще и белый геноцид, 2006, Ереван, (ռուս.)
4. Թշնամու դեմ՝ ու ուսի, 2010, Երևան, 2010
Ստորև ներկայացնում ենք « Փարվանա TV»-ի մեր գործընկերների մահախոսականը.