կարևոր
1405 դիտում, 10 ժամ առաջ - 2025-03-21 14:49
Քաղաքական

Փարաքարում ՀՅԴ-ն աջակցում է «Միասնություն» դաշինքին. հայտարարություն

Փարաքարում ՀՅԴ-ն աջակցում է «Միասնություն» դաշինքին. հայտարարություն

ՀՅԴ Էջմիածնի կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ,

նկատի ունենալով, որ մարտի 30-ին կայանալիք Փարաքար խոշորացված համայնքի համայնքային ընտրություններին մասնակցող չորս մասնակից ուժից միայն «Միասնություն» կուսակցությունների դաշինքն է ընդդիմադիր օրվա ազգադավ ու հայրենադավ իշխանություններին, ինչպես նաև կարևորելով ապազգային ու դավաճան իշխանություններից  վերջնականապես ազատվելու գործում տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս դիրքերի թուլացման անհրաժեշտությունը, ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն իր ընկերներին ու համակիրներին կոչ է անում քվեարկել «Միասնություն» կուսակցությունների դաշինքի օգտին։  

Քվեաթերթիկում դաշինքնի համարն է 2։

ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտե

ք. Էջմիածին

21.03.2025 թ.