|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի` առաջին պլան բերելով ոչ միայն քպ հնամաշ ու վաղուց ոչ պիտանի դեմքերին, այլ նման դեպքերի համար նախատեսված «տշված» վարձկաններին:
Սրանց բոլորի նպատակն է` վարկաբեկիչ ու կեղծ տեղեկություններով տեղեկատվական դաշտը հագեցնելը, որով փորձում են քողարկել իրենց «բազմակուսակցական» անցյալի տեր, դեմք չունեցող և բացառապես Փաշինյանին ծառայություն առաջարկող թեկնածուին:
«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին, որովհետև ով ներկայանում է Փաշինյանի կամ քպ-ի անունից, առաջին հերթին կիսում է օրվա իշխանության ուրացման, հանձնողական, դավաճանական քաղաքականությունը»: