| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 1735 դիտում,
        
            1735 դիտում,  7 ամիս առաջ - 2025-03-20 18:57
            7 ամիս առաջ - 2025-03-20 18:57  
        Այս պահին Քննչական կոմիտեի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ սատարելու և իրենց դժգոհությունը հայտնելու՝ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ։
Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:  
Ներկայում Տիգրան Ուլուբաբյանին կանչել են Քննչական կոմիտե՝ երկրորդ անգամ հարցաքննելու, որի արդյունքից էլ պարզ կլինի խոշտանգում իրականացրած ոստիկանների որպիսությունը  և նրանց արարքի ոչ իրավաչափ լինելը։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին կանչել էին սկզբում Քննչական կոմիտե, իսկ հետո՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ, փաստացի, արցախցի երիտասարդի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նրա նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ: